«Հրապարակ». Զոհրաբ Մնացականյանը տեղյակ չի՞ եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է նման տեքստի տակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին շատ պաշտոնյաներ ընդհատակ են անցել, բայց ամենատարօրինակը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի լռությունն է, որովհետև սա առաջին հերթին դիվանագիտության պարտություն է, նոր՝ բանակի։
Մեզ պատմեցին, որ Մնացականյանը օրերս հավաքել է ԱԳՆ ղեկավար կազմին և հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է նման տեքստի տակ։ Ասել է, որ իր համար էլ է անսպասելի եղել այն։ Ներկաները խիստ վրդովվել են այս խոսքերից, չեն հավատացել նրան և նախարարի երեսին ծանր մեղադրանքներ են շպրտել։ Անգամ փոխնախարարներից մեկը կեսից հեռացել է՝ չցանկանալով այդ թատրոնին մասնակից դառնալ։
ԱԳՆ-ի աշխատակազմի մեծ մասը, որն այս կամ այն կերպ տարիներ շարունակ մասնակցել է բանակցային պրոցեսին, աններելի են համարում այն, ինչ կատարվել է և կարծում են, որ Զոհրաբ Մնացականյանը նույնպես պետք է հրաժարական տա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին