Մարինե Սուքիասյան. Բունկերը Հայաստան է և վերջ
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Մարինե Սուքիասյանն իր տարածած հոդվածում գրում է.
«Նա այլևս «բունկերի վարչապետն է» ։ Նրա Հայաստանը սահմանափակվել է բունկերով։ Քանի օր էլ մնա վարչապետի պաշտոնին՝ նա այլևս չի կարողանալու դուրս գալ Երևանի փողոցներ, չի կարողանալու գնալ սրճարաններ, չի լինելու մարդաշատ վայրերում։ Եվ նույնիսկ Ենոքավանի ընձառյուծը նրանից հեռու է մնալու։ Նա արդեն մերժվել է։ Նա առավելագույնը կարող է գրել «բունկերի հակառակ կողմը» գիրքը, բայց որն էլ արդեն Անտարեսը չի տպի, որովհետև տերը կգցի նրան ու դեպի բյուջե նոր «սրբություններ» կփորձի գտնել։
«Իմ քայլի» խմբակցության արժանապատիվ հրաժարականի դեդլայնը սպառվում է։ Հաշված օրեր։ Դրանից հետո նրանք միշտ լինելու են նկուղներում, անջատած հեռախոսներով, փոխած համարներով։ Համաշխարհային կինոյի գլուխգործոց «Գիշերային բարապանը» ֆիլմի հերոսը՝ նախկին նացիստը, միայն գիշերներն էր արթուն լինում, ասում էր՝ ցերեկը ամոթը խեղդում է, ցերեկվա լույսին անհնար է դիմանալ։ Սա է լինելու այդ խմբակցության ճակատագիրը։ Ու շատ լավ է, որ առաջին քայլը արեց անծանոթ մի պատգամավոր՝ Վարդան Աթաբեկյանը, և ոչ՝ Շիրակ Թորոսյանը կամ Ֆելիքս Ցոլակյանը, ինչն ավելի գարշելի կդարձներ իրականությունը։
Քննիչները, որոնք այսօր ապօրինի որոշումներ են կայացնում, ՊՈԱԿ-ի կառավարիչները, դրա ծպտյալ ցանցը, ֆինանսավորողները, Հ1-ի լրատվության համակարգողները, բոլորը ցերեկային լույսից սարսափելու են, որովհետև դա նրանց հիշեցնելու է կորսված հայրենիք ու հազարավոր մահեր։
Սև ու սպիտակի գաղափարը առաջինը հնչեցրած կոմիկը ցուցմունք է տալու, թե ո´վ էր գաղափարի հեղինակը, ո´վ իրենց հանձնարարեց հրապարակայնացնել ժողովրդի պառակտման բանաձևը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան