Միքայել Մինասյան. Այսօր, 4750 թիվը հետապնդում էր բոլորիս
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Այսօր, 4750 թիվը հետապնդում էր բոլորիս։
Հետապնդում էր ինձ, որ ստիպված էի գրել, որովհետև դավաճան վիժվածքը չի էլ պատրաստվում հրապարակել ամբողջական ցուցակները։
Առողջապահության նախարարությանը, որ փորձեց հերքել, բայց արդյունքում խայտառակ եղավ՝ հաստատելով իմ գրածը։
Պաշտպանության նախարարությանը, որ Նիկոլից հրաման էր ստացել հերքել անհերքելին։ Արդյունքում ասաց ոչինչ։
Արցախի խամաճիկ ծաղրածուն մնաց լուռ։
Նույնիսկ Նիկոլը, որ խոսեց զոհերի մասին, իրականում չկարողացավ ստել, բայց չկարողացավ նաև խոստովանել։
Բայց ամենից շատ 4750-ն այսօր երեկոյան Երևանում քայլող տասնյակ հազարավոր մարդկանց լռության մեջ էր։
Այն մոմի կանթեղի, որը Եռաբլուրի բարձունքից բերվեց Ազատության հրապարակ ու տարվեց Մատենադարան, խորհրդանշում էր մեր տղերքին՝ մեր երկրի լույսին ու հավատին, որն այսօր մարել է մեկ դավաճանի պատճառով»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Վիժվածքներ, հրապարակե՛ք ցուցակները, ու ամեն մի անունի դիմաց գրե՛ք պատմությունը
- Միքայել Մինասյան. 4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին
- Միքայել Մինասյան. Ինչպես առանց պատերազմը վերսկսելու փորձել մեղմել աղետի հետևանքները
- Միքայել Մինասյան. Սրանք խելագառ են ու խելագառության եզրին են հասցրել մի ամբողջ երկիր
- Միքայել Մինասյան. Չե՛ն մարսելու
- Միքայել Մինասյան. Սա՞ էր ձեր պատկերացրած «Նոր Հայաստանը»՝ առանց Արցախի, առանց Մեղրիի
- Միքայել Մինասյան. 7 փաստ, թե ինչ կարող էր անել Նիկոլը, բայց ստորաբար չարեց
- Միքայել Մինասյան. Թաքուն հայրենիք հանձնած դավաճանությունը չդատապարտելով ինքներդ եք դառնում դավաճան