Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությանը կլինի բաց
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, այն կլինի բաց Մոսկվայի իշխանությունների թույլտվությամբ` անվտանգության անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ: Ռիա նովոստիին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:
«Ցանկացողները երեքշաբթի կարող են հրաժեշտ տալ նրան»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը մահացել է այսօր 86 տարեկանում։ Հրաժեշտի արարողությունը կայանալու է նոյեմբերի 17-ին Մոսկվայի դրամատիկական թատրոնում։ Դերասանը հուղարկավորվելու է Վագանկովսկու գերեզմանատանը՝ դստեր կողքին։
Հարակից հրապարակումներ`
- Հեռանում է խորհրդային կինոյի փառքը կերտողների սերունդը. գործընկերները՝ Արմեն Ջիգարխանյանի մասին
- Մահացել է Արմեն Ջիգարխանյանը
- Նատալյա Արինբասարովա. «Իմ երկրպագուն ինձ դավաճանեց, սիրահարվեց Արմեն Ջիգարխանյանի քրոջը»
- Ջիգարխանյան. Ամեն րոպե ուզում եմ գնալ Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան