Ռուսական եկեղեցին կմիջնորդի բանակցություններ սկսել Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների միջև
Մոսկվայի պատրիարքարանի Սինոդալ եկեղեցու արտաքին կապերի բաժնի ղեկավար, մետրոպոլիտ Իլարիոն (Ալֆեև) Վոլոկոլամսկին հայտնել է, որ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ ակնկալում է վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների միջև:
«Եղել և այսօր էլ կա եռակողմ բանակցությունների մեխանիզմ, երբ Հայոց պատրիարքը, Կովկասի մահմեդականների հոգևոր ղեկավարը և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը հանդիպում են, քննարկում առկա խնդիրները և համապատասխան որոշումներ կայացնում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, շաբաթ օրը «Ռոսիյա-24 » հեռուստաալիքի «Եկեղեցի և խաղաղություն» հաղորդաշարի եթերում ասել է Իլարիոն Վոլոկոլամսկին:
«Կարծում եմ, որ այժմ ժամանակն է վերադառնալ այս ձևաչափին… Ես հուսով եմ, որ առաջիկայում Մոսկվայի պատրիարքի միջնորդությամբ կվերսկսվեն Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների բանակցությունները, որի ժամանակ հնարավոր կլինի լուծել երկու երկրների տարածքներում կրոնական վայրերի վերականգնման և բնականոն գործունեության հարցերը»,-հայտնել է մետրոպոլիտը:
Նա հույս է հայտնել, որ հոգևոր առաջնորդները պատրիարքի միջնորդությամբ կկարողանան նպաստել իրավիճակի հանդարտեցմանը և կայուն խաղաղության հաստատմանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև երկու երկրներում, որոնց միջև առկա է հակամարտություն և վիճելի տարածք:
«Մենք խոսում ենք տաճարների և մզկիթների մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ յուրաքանչյուր հավատք կարող է լիարժեք մատուցել իր ծառայությունը՝ անկախ քաղաքական իրավիճակից և կոնյուկտուրայից»,- ավելացրել է Իլարիոն Վոլոկոլամսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան