Ռուսաստանը և Թուրքիան համատեղ դիտորդական կենտրոնի շուրջ բանակցությունները կշարունակեն այսօր
Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները շաբաթ օրը Անկարայում կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի իրավիճակին հետևելու համար համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու շուրջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից:
«Լեռնային Ղարաբաղի Համատեղ դիտորդական կենտրոնի շուրջ ռուսական պատվիրակության հետ բանակցությունները կշարունակվեն այսօր», - Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը հրապարակել է Անատոլիայի պետական գործակալությունը:
Նոյեմբերի 13-ից Ռուսաստանի պատվիրակությունն այցով գտնվում է Անկարայում: Նախօրեին բանակցություններ են վարել Սիրիայում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը և Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը՝ քննարկելով սիրիական խնդիրը: Կեսօրին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ հիմնականում քննարկվել էր Լեռնային Ղարաբաղում զինադադարի հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան