Վլադիմիր Պուտինը պետական պարգևների է արժանացրել Ադրբեջանի կողմից խոցված Ուղղաթիռի անձնակազմին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հրամանագիր է ստորագրել, որով «Արիության» շքանշանով պարգևատրել է ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին, մայոր Յուրի Իշչուկին (հետմահու) և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինային (հետմահու)՝ մարտական պարտականությունները կատարելիս ցուցաբերած արիության, խիզախության և նվիրվածության համար: Հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքէջում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից Հայաստանի օդային տարածքում խոցվել էր ՌԴ ԶՈՒ-երի ՄԻ-24 ուղղաթիռը, որի անձնակզմաի եկու անդամ զոհվել էին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան