
Տիգրան Աբրահամյան. Տղերք, կներեք մեզ, բայց իմացեք, որ ձեր արածը գետնով չենք տալու
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Այսօր մոմավառությանը և հիշատակի երթին մասնակցեցի։ Դա այն նվազագույնն է, ինչն այս պահին կարող էինք անել՝ հարգելու մեր տղերքի վառ հիշատակը։
Փառք ու պատիվ մեր բանակին, սպաներին, պայմանագրայիններին, պարտադիր ժամկետային զինծառայողներին, պահեստազորայիններին և կամավորականներին։
Տղերք, կներեք մեզ, բայց իմացեք, որ ձեր արածը գետնով չենք տալու։
Պատերազմ չկանխողները, ժամանակին չկանգնացնողները, մեզ դավաճանողները դեռ պատասխան են տալու։
ՉԿԱՍԿԱԾԵՔ։
Տղերք, ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»։