Աշոտ Երկաթի պաշտպան. Ամեն կերպ փորձում էին, որ այս նիստին ներկա չգտնվեի ու այն հետաձգվեր
Այսօր ժամը 12:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում նախատեսված է Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթի) ձերբակալման իրավաչափության դեմ ներկայացված բողոքի քննությունը։ Դատարանի բակում հավաքված են քաղաքացիներ՝ իրենց աջակցությունը հայտնելու Աշոտ Երկաթին։
Ա. Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողներին ասաց, որ դժվար է կանխատեսել, թե ինչ որոշում կկայացանի դատարանը։
«Ես այստեղ պետք է 11։30-ին լինեի, բայց եկա ժամը 11։55, որովհետև ԱԱԾ-ում էի գտնվում, Մինասյանին մեղադրանք էին առաջադրում։ Չեմ կարող թաքցնել, դա այն աստիճան ակնհայտ էր, որ ամեն կերպ փորձում էին, որ ես հնարավորություն չունենայի այս նիստին ներկա գտնվեի ու նիստը հետաձգվեր։ Ես ուղղակի վեր եմ կացել ու գնացել ԱԱԾ քննչական դեպարտամենտից։ Հնարքներից մեկն է, դա ասել որպես օրինական կամ իրավաչափ հնարք՝ անհնար է, որ փորձել ամեն ինչ անել ձերբակալման զուգահեռ քննվի կալանավորման հարցը։
Սա կարելի է ասել բավականին տհաճ էր։ Երբ ինձ հետ կապ հաստատեցին ԱԱԾ-ից, խնդրեցին ներկայանալ, հարցրեցի՝ արդյո՞ք սա վերաբերում է մեղադրանք առաջադրելուն, կալանավորման միջնորդությանը, բառացի ասացին՝ ոչ։ Գնում, ներկայանում ես և այսպիսի գործողություններ են կատարում»,- ասաց պաշտպանը։
Ա. Վարդևանյանը նշեց, այս ամենը պայմանավորում են քաղաքական գործընթացներով. «Երբ քննչական մարմինը ստիպված է լինում նման «հնարքների» դիմել, խոսում է միայն քաղաքական գործընթացի մասին»։
Նա ակնկալում է, որ կլինի կալանավորման միջնորդություն։
«Գործողություններն այդպիսին են։ Ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված է։ Կարծում եմ՝ համանման է լինելու գործով անցնող մյուս անձանց նկատմամբ։ Մենք հիմա ազգովի շատ ավելի լուրջ հարցեր ունենք։ Ունենք հերոսներ, որոնք մարտիրոսվել են, իրենց հիշատակը պետք է հարգենք։ Վստահաբար չպետք է նման տեսակ գործերով մեզ ծանրաբեռնենք, գործեր, որոնք, ըստ էության, որևէ լրջություն չի պարունակում»,- ասաց Ա. Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գոհար Մելոյան. Աշոտ Երկաթին թիկունքում շնորհակալական խոսքի և խոնարհումի փոխարեն դիմավորում են ձեռնաշղթաներով
- ԱԱԾ-ն հորդորում է
- Փաստաբան. Աշոտ Երկաթի դեմ քրեական գործը քաղաքական է
- Ձերբակալվել է լեգենդար Աշոտ Երկաթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան