Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց։ Քիչ առաջ նա դուրս եկավ դատարանի շենքից, ողջագուրվեց կնոջ, ավագ որդու հետ։
Հավաքվածները նրան դիմավորեցին ծափահարություններով, «Վանեցյան, Վանեցյան» բացկանչություններով։ Կուսակցության նախագահը շնորհակալություն հայտնեց ներկաներին։
«Տեղի ունեցավ հետևյալը, բռնող իշխանությունները հերթական անգամ ապօրինի գործով փորձում են վնասել իմ քաղաքական գործունեությունը, բայց փառք աստծո, արդարություն դեռևս այս երկրում կա, և արդարությունը այս փուլում հաղթեց»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Նա դիմելով ընկերներին, ժողովրդին՝ հայտարարեց, երբևէ հանցաքն չի կատարել, միշտ պաշտպանել է օրենքը, երկրի զարգացման ուղին օրենքի գերակայությունն է։
«Ես մշտապես հանդես եմ եկել սահմանդրությունը պահելու կոչով, սակայն այս իշխանությունները, խախտելով սահմանդրությունը, մեր մեջքի հետևում ստորագրեցին այս խայտառակ պայմանագիրը։ Պետք է մեր հասարակությունը հասկանա, սա ուղղակի պայմանգիր չէ, սա մեր ինքնության, ազգի ու պետության մասին է»,-հայտարարեց ընդդիմադիրը գործիչը՝ ավելացնելով, որ պայքարելու են մինչև վերջ, մինչև իրական հաղթանակ։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ նախագահ. Այսօր է վերջնական տրվելու հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ
- Փաստաբան. Վանեցյանը չի ընդունել անհեթեթ մեղադրանքը
- Մինչ այս պահը որևէ առերեսում չի կատարվել, որևէ ապացույց, անգամ ձևական՝ չի ներկայացվել. Վանեցյանի փաստաբան
- Վանեցյանի կինը դատարանի մոտ է եկել երեխաների հետ
- Նոնա Վանեցյան. Դուք լավ եք ճանաչում Արթուրին
- Վանեցյանի փաստաբաններ. Իշխանության մտքի թռիչքը հասել է Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան