
Նարեկ Մանթաշյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչվել
Ակտիվիստ Նարեկ Մանթաշյանն ազատության մեջ է, նրա ձերբակալման որումը ճանաչվել է ոչ իրավաչափ: Տեղեկացնում է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Քրեադատավարական ներգործության միջոցի ապօրինությունը հաստատվեց: Չեմ կարող զսպել իմ անկեղծ հիացմունքը դատավոր Նելլի Բաղդասարյանի նկատմամբ, ով բարձունքում էր, շատ դժվար է դատավորի համար նման զգայուն գործեր վարելը:
Դե իսկ իրավապահների համար նման որոշումները պետք է հանդիսանան կարևոր ազդակներ գործողությունների և միջոցների օրինականության ապահովման հարցում»,-մանրամասնել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը ազատ արձակեց Արթուր Դանիելյանին
- Գագիկ Ծառուկյանն ազատ է արձակվել
- Էդուարդ Շարմազանովն ազատ է արձակվել
- Իշխան Սաղաթելյանն ազատ արձակվեց
- Դավիթ Համբարձումյանն ազատ է արձակվել