Հնարավոր հաշվեհարդարների ողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը գրավոր դիմել է Հայաստանի ոստիկնապաետ Վահե Ղազարյանին՝ պաշտպանելու ԲՀԿ պատգամավորների անվտանգությունը։
«Հարգելի' ոստիկանապետ, մեր հայտարարությունն ընդունեք ի գիտություն և ձեռնարկեք բոլոր հնարավոր միջոցները՝ թիրախի տակ հայտնված ԲՀԿ պատգամավորների անվտանգությունը պաշտպանելու համար։ Տեղեկացնում ենք նաև, որ հնարավոր սադրանքների և հաշվեհարդարների ողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-Ֆեյսբուքյան իր էջում դիմումը հրապարակել ու կից գրառում է կատարել պատգամավոր Իվետա Տոնոյանը։
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանն իր էջում ահազանգել է. «Այս օրերին ես և իմ գործընկերները բազմաթիվ սպառնալիքներ ենք ստանում տարբեր անձնացից, ովքեր սպառնում են մեզ և մեր երեխսներին սպանել, վառել՝ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։
Տեղեկություններ են շրջանառվում, որ ստեղծվել են տարբեր զինված բանդաներ, որոնք ընդդիմադիր գործիչների հետ հաշվեհարդարներ են տեսնելու։
Քիչ առաջ ԲՀ Կ խմբակցությունը պաշտոնապես դիմեց ՀՀ Ոստիկանապետին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան