Սուրեն Սարգսյան. Ամենակարևորը` ունե՞նք այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ճկուն գործելու ունակ ղեկավարություն
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Այն ամենը ինչ տեղի ունեցավ մեզ հետ, համազգային արհավիրք է: Ցավոք ցնցումները դեռևս չեն ավարտվել: Դեռևս լինելու են ներհայաստանյան և հարավկովկասյան հետցնցումներ:
Ինչու՞: Քանի որ
1) Թուրքիան դժգոհ է իր չստացածից (պառլամենտի վերջին լսումները վառ օրինակ):
2) Ադրբեջանը դժգոհ է իր կիսատ-պռատ ստացածից:
3) Հայաստանը դժգոհ է իր կորցրածից:
4) ԱՄՆ-ն ու Ֆրանսիան (ԵՄ) դժգոհ են իրենց խաղաղապահների բացակայությունից:
5) ԱՄՆ-ն և Իսրայելը կորցրեցին Իրանի հարևանությամբ ռազմական ներկայություն և հետախուզություն ունենալու հնարավորությունը:
6) Իրանը դժգոհ է իր սահմանի անվտանգության մակարդակի նվազումից (վերջին սահմանային միջադեպը և սահմանին աննախադեպ ռազմական կուտակումները վառ օրինակ):
7) Վրաստանի համար ծայրաստիճան անհանգստացնող է լրացուցիչ ռուսական ներկայությունն իր հարևանությամբ:
8) Ռուսաստանը դժգոհ է իր ստացած փաստացի տարածքից, քանի որ մեր իշխանությունների ավելի ադեկվատ քաղաքականության արդյունքում ռուս խաղաղապահներն առավել մեծ տարածքում կկանգնեին` հետևաբար մենք ավելի շատ տարածք կպահպանեինք:
Հիմա այս ամենը միացրեք մեկ ամբողջական պատկերի մեջ: Ամեն ինչ ավարտված համարում ե՞ք: Եվ ամենակարևորը` ունե՞նք մենք այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ճկուն գործելու ունակություն ունեցող ղեկավարություն»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյանը վարչապետին առաջարկում է զանգահարել Բայդենին
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ-ն նոր նախագահի պարագայում ԼՂ հարցում չի փոխելու իր դիրքորոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին