Վանեցյանի փաստաբան. Դատախազն ընդունեց, որ ձայնագրությունները մոնտաժված են
«Այս քննարկման ընթացքում բավականին հետաքրքրական բացահայտումներ եղան»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմեց հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի փասաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով Վանեցյանի ձերբակալության իրավաչափության բողոքի քննությանը։
Փաստաբանն ասաց, դատարանին ներկայացրած արձանագրությունների բովանդակությունը չէր համապատասխանում առնվազն ԱԱԾ հրապարակած ձայնագրություններին։
«Մենք ներկայացրել ենք այդ փաստերը, դատախազը հայտարարեց, որ հասարակությանը ներկայացնելիս իրենք են որոշել ու փաստորեն մոնտաժել են ձանագրությունները, այսինքն նա ընդունեց, որ ձայնագրությունը մոնտաժված է»,-ասաց Լ. Սահակյանը։
Փաստաբանի խոսքով, Վանեցյանի կասկածանքը նաև զայրույթ է առաջացնում, քանի որ նշված է, որ Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող հողերն են հանձնվել Ադրբեջանին։
«Այսինքն, այս իշխանությունները և վարույթ իրականացնող մարմինը համարում են, որ մեր հողերը, մեր Արցախը գտնվել են հսկողության տակ, փաստորեն դրա համար էլ այդպես դյուրին հանձնվել են»,-նկատեց փաստաբանը։
Նա ընդգծեց, նիստում չի ներկայացվել, որևէ ապացույց, որ Վանեցյանն առնչություն ունի որևէ հանցագործության, նա ընդգծեց, որ ձերբակալությունն ապօրինի է, չի կարող ճանաչվել իրավաչափ։
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ, Արթուր Վանեցյանի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ, Վանեցյանն ազատ արձակվեց։ Այսօր կեսգիշերին մոտ դատարանը քննելու է նաև կալանավորման միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց
- Փաստաբան. Վանեցյանը չի ընդունել անհեթեթ մեղադրանքը
- Մինչ այս պահը որևէ առերեսում չի կատարվել, որևէ ապացույց, անգամ ձևական՝ չի ներկայացվել. Վանեցյանի փաստաբան
- Վանեցյանի կինը դատարանի մոտ է եկել երեխաների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան