Վանեցյանի կինը դատարանի մոտ է եկել երեխաների հետ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քիչ անցկ կմեկնարկի ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։
Վանեցյանին սատարելու համար բացի կուսակիցներից, ընկերներից, քաղաքացիներից, դատարանի մոտ է եկել նաև նրա կինը՝ Նոնա Վանեցյանն իր երեք երեխաների հետ։
«Հայրենիք» կուսակցության քաղական խորհքրի անդամ Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, ընդդիմադիրների մասայական ձերբակալությունները ցույց են տալիս, որ իշխանությունը ցնցումների մեջ է։
«Իշխանությունը որոշել է քաղաքական ու իրավական ռեպրեսիաներն ուժեղացնել այնքան, որ իբր ինչ-որ մարդիկ պետք է իրենց վախենան։ Բայց մենք տեսնում ենք, որևէ մեկը չի վախենում, ամեն նոր ձերբակալություն ավելի շատ մարդկանց է համախմբում։ Դավաճանները Հայաստանում որևէ հաջողության չեն հասել, չեն հասնելու»,-ասաց Բաբայանը։
Անդրադառնալով ԱԱԾ տարածած հաղորդագրությանն ու ձայնագրությանը, Վանեցյանը նկատեց՝ չգիտի, թե ինչ խոսակցություններից են կտրտված, բայց մի բան հստակ է, Վանեցյանի ձայնը չկա։
Հարակից հրապարակումներ`
- Նոնա Վանեցյան. Դուք լավ եք ճանաչում Արթուրին
- Ժամը 16.00-ին քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը
- ԱԱԾ-ն հորդորում է
- Փաշինյանն այս աշխարհում ամենաշատը վախենում է Աննա Հակոբյանից և Արթուր Վանեցյանից. Կարեն Քոչարյան
- Դավաճանական վերնախավի հրամանով Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ և ձերբակալվել է. Արսեն Բաբայան
- Արթուր Վանեցյան. Տարբեր զրկանքների, անգամ կյանքի գնով պատրաստ ենք այդ դավադիր պլանի իրականացումը թույլ չտալ
- Վանեցյանի փաստաբաններ. Իշխանության մտքի թռիչքը հասել է Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»
- ԱԱԾ-ն խուզարկություն է կատարում նաև Վանեցյանի ծնողների տանը
- Բաբայան. ԱԱԾ-ն ներխուժեց նաև Արթուն Վանեցյանի տուն