СоловьевLive-ից՝ մի քանի շատ հետաքրքրական մանրամասն Փաշինյանի և նրա տիկնոջ մասին
СоловьевLive-ի եթերում ռուսական «News Media» հոլդինգի սեփականատեր Արամ Գաբրելիանովը խոսել է արցախյան պատերազմական օրերի մասին։
Հաղորդման տեսանյութում խոսվում է այն մասին, որ Աննա Հակոբյանը մասնակցում էր Արցախում ռազմական խորհրդի նիստերին, և իրեն նկատողություն անող գեներալին Փաշինյանը հրահանգել է դրա համար հանել։
Արցախի նախագահ խոսնակ Վահրամ Պողոսյանն արձագանքել է հաղորդման ժամանակ հնչած հայտարարություններին, որում մասնավորապես ասում է.
«...Բայց, հանուն արդարության, այսօր կանդրադառնամ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին տարածված մեկ միֆի, որ իբր մասնակցում էր ռազմական խորհրդի նիստերին և դրնացից մեկի ժամանակ միջադեպ է եղել գեներալ Մովսես Հակոբյանի հետ:
Իրականում Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Արցախում գտնվելու օրերին ներգրավված էր բացառապես թիկունքային աշխատանքներով: ...»։
Խոսնակի ամբողջ հայտարարության և դրան մեկնաբանություններում ծանոթացեք իր էջում։