«Wargonzo»-ն փակագծեր է բացում
Պատերազմի առաջին օրից արցախյան շփման գծում պատերազմը լուսաբանած «wargonzo» նախագիծը տելեգրամյան իր էջում ներկայացնում է՝ ինչպես են անցել աշխատանքները, ինչպես նաև որոշ փակագծեր է բացում։
«1. Սա ռազմական նախագիծ է, որը հիմնականում աշխատում է առաջնագծում. մեզ չեն հետաքրքրում ներքաղաքական զարգացումներն ու ինտրիգները, դա մեր պրոֆիլը չէ և մենք չենք մասնակցում նման տեղեկատվական խաղերին։
2. Արամ Գաբրելյանովը ժամանակին կանգնած է եղել «wargonzo» նախագծի ակունքներում։ Այժմ նախագիծը շարունակում է իր կապը Գաբրելյանովի հետ՝ անկախ ունեցած տեսակետներից։
3. Իսկապես, պատերազմի սկզբում տհաճ իրավիճակ էր ստեղծվել ՝ կապված Պուտինի ընկերոջ ՝ Ռոբերտ Քոչարյանի մասին մեր հրապարակումներից մեկի հետ: Հրապարակումը որոշակի արձագանք առաջացրեց մամուլի աշխատանքները վերահսկող հայկական շրջանակներում։ Առանձին մարդկանցից մենք ազդանշաններ ստացանք առ այն, որ Արցախում կարող ենք խնդիրներ ունենալ՝ կապված մեր աշխատանքի հետ, եթե գոնե մասնակի չհերքենք տրված տեղեկատվությունը: Մենք հրաժարվեցինք դա անել, բայց պատրաստեցինք հաղորդագրություն, որ մենք չենք զբաղվում քաղաքականությամբ և քաղաքական խաղերով: Դրանից հետո անհատների հայցերը մեր դեմ հետ վերցվեցին: Մենք նրբանկատ չենք համարում նշել նրանց անունները, ովքեր նման նուրբ զրույցներ են վարել մեզ հետ ։
4. Վահրամ Պողոսյանն իրականում զանգահարել է «wargonzo» ծրագրի ղեկավարին և խնդրել՝ պատասխանել Սոլովյովի հեռարձակմանը: Սեմյոն Պեգովը պատասխանել է, որ նախ ինքը կդիտի հեռարձակումը, իսկ հետո կարձագանքի. «Ի դեպ, «wargonzo» նախագծում մենք սովոր չենք գնահատել հայտարարությունները նախքան դրանք ուսումնասիրելը: Սոլովյովի եթերում խոսակցությունը Գաբրելյանովի և Պողոսյանի հեռախոսազրույցի մասին էր: Մենք չենք կարող իմանալ դրա իրական բովանդակությունը: Հետևաբար, մենք այստեղ մեկնաբանելու բան չունենք:
5. «Wargonzo» նախագիծը հեռացավ Արցախից միայն այն պատճառով, որ մարտերը դադարեցվել էին: Մենք աշխատանք ունենք այլ թեժ կետերում: Բայց մենք հաստատ մոտ ապագայում կվերադառնանք Ստեփանակերտ: Ոչ ոք մեզ չի արգելել վերադառնալ, և ոչ ոք չի վտարել մեզ:
6. Շուշիի իրավիճակի վերաբերյալ մեր տվյալները միշտ չէ, որ համընկնում էին Արցախի կառավարության պաշտոնական հայտարարությունների հետ, որոնց մասին մենք զգուշացրել ենք մեր բաժանորդներին: Մենք պատրաստ ենք նաև որևէ պաշտոնատար անձի ներկայացնել դրանց ճշգրտությունը»,- նշվում է տարածված հաղորդագրորության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտը հրթիռակոծվել է նաև թուրքական հրթիռային համակարգերից. WarGonzo
- Wargonzo-ն Թաղավարդում «Յաշմա»-ի այրված զրահատեխնիկայից լուսանկար է հրապարկել
- WarGonzo. Ստեփանակերտի շուկային հարվածել են «Գրադ» կայանքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան