Աշոտ Երկաթի փաստաբան. Դատարանը խորհրդակցական սենյակում է
Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրից դուրս եկավ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա դատարանի դիմաց հավաքվածներին տեղեկացրեց՝ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։
«Ցավալիորեն եմ ասում, քննիչները փորձում էին անել ամեն հնարք, որ ձերբակալության իրավաչափության հարցի հետ քննարկվի նաև կալանավորման միջնորդությունը։ Դա նրանց չհաջողվեց մեր գործողությունների արդյունքում»,-հայտարարեց Վարդևանյանը։
Նա կասկած հայտնեց, քննիչները տեղյակ չէին Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներին առ այն, որ այդ երկու հարցերը չեն կարող քննվել միաժամանակ։
«Դատարանը խորհրդակցական սենյակում է, կսպասենք որոշման հրապարակմանը»,-ասաց փաստաբանը։
Փաստաբանը նշեց, որ Ա. Մինասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300 (Իշխանությունը յուրացնելը), 305 (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը) հոդվածների նախապատրաստություն, ինչպես նաև 205 հոդվածի 2-րդ մաս։
«Ամեն դեպքում կալանավորման միջնորդություն ներկայացվել է։ Թե որն է իմաստը նման հրամանատարի նկատմամբ նման գործողություն անելու, չեմ կարող ասել, թե տրամադրությունը, թե հոգեվիճակը բոլորիս մոտ նույնն է»,,-հայտարարեց փաստաբանը, ինչին հետևեցին «քննիչ դավաճան» վանկարկումները։
Անդրադառնալով ԱԱԾ կողմից տարածված ձայնագրությանը, նկատեց՝ այնտեղ բովանդակություն չկա, իսկ խոսակցությունը տեղի է ունեցել օրեր առաջ։
Վարդևանյանն ասաց, այս գործով նախաքննությունն ընթանում է այն տրամաբանությամբ, որ թե փաստաբանը, թե ձերբակալվածը, ըստ երևույթին նաև քննիչը տեղյակ չեն շատ բաներից։ Տեսանյութի հրապարակման պահին փաստաբանը եղել է ԱԱԾ-ում։
«Ըստ երևույթին քննիչն էլ տեղյակ չէր, որ նման տեսանյութ է հրապարակվել։ Տեսանյութի հիմնական բովանդակությունը հիմնականում նախաքննական գաղտնիք էին որակում և ինձ չէին տրամադրում»,-մանրամասնեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Շահնազարյան. Աշոտ Երկաթի ջոկատի պահած դիրքը հարավում միակն է եղել, որ մնացել է անառիկ
- Աշոտ Երկաթի պաշտպան. Ամեն կերպ փորձում էին, որ այս նիստին ներկա չգտնվեի ու այն հետաձգվեր
- Գոհար Մելոյան. Աշոտ Երկաթին թիկունքում շնորհակալական խոսքի և խոնարհումի փոխարեն դիմավորում են ձեռնաշղթաներով
- Փաստաբան. Աշոտ Երկաթի դեմ քրեական գործը քաղաքական է
- Ձերբակալվել է լեգենդար Աշոտ Երկաթը