Բագրատ Սրբազան. Նոյեմբերի 10-ը պիտի դառնա և պիտի նշվի որպես ամոթի և խայտառակության օր
«Մենք 44 օր ապրեցինք հաղթանակի, տագնապի, կորուստների, ձեռքբերումների հովիտում։ Բայց այդ 44 օրերը միայն սահմանված 44 օրեր չեն, դրանք մեր ամբողջ կենսագրւթյան և ամբողջ գոյության մասն են կազմում և արտահայտությունն են»,- քարոզի ժամանակ ասել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշել է, որ այդ 44 օրերի ընթացքում մոտավորապես 20 օր գտնվել է Արցախում. «Մնացած օրերը այստեղ էի՝ մեր համայնքներում՝ մեր զավակներին հուղարկավորելու և մեր ընտանիքներին մխիթարելու։
«Եղա երևի թե վերջին ոչ զինվորական անձը, ով թողեց Շուշին, տեսավ լքված Ստեփանակերտը, ապրեց մեր ողջ պատմությունն իր ամբողջ բովանդակությամբ և հասկացավ, որ հենց այդպես էլ պիտի լիներ», -ասաց Բագրատ Սրբազանը։
Նա շեշտեց՝ նոյեմբերի 10-ը պիտի դառնա և ընդգրկվի մեր հիշատակների և հիշեցումների ցանկի մեջ և պիտի նշվի որպես ամոթի և խայտառակության օր։
«Ամեն հայ մարդ այդ օրը պիտի տեսնի, զգա, ապրի, և մենք հավաքական կերպով պետք է նշենք դա որպես հիշեցում։ Որպես հիշեցնում մեր մեղքի և մեր պարտության»,- ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Երկրորդ. Կոչ ենք ուղղում ՀՀ և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին
- Բագրատ Սրբազանի՝ Նարեկ և Ռուստամ սարկավագների հետ վերջին զանգերն անպատասխան են մնացել
- Հայոց բանակն իր զինանոցում ունի հզորագույն միջոցներ, որոնք կիրառելու ժամանակ դեռ կունենա. Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան