Դադիվանքն ու Ղազանչեցոց եկեղեցին՝ Պուտինի անձնական պաշտպանության տակ
Yerevan. Today-ի մոսկովյան աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազանչեցոցի և Դադիվանքի մասով զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Զրույցի ժամանակ ՌԴ նախագահն Ալիևին ասել է, որ Դադիվանքն ու Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին իր անձնական պաշտպանության տակ են լինելու:
Կրեմլի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հատուկ ուշադրություն է հրավիրել եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին հանձնված տարածքներում գտնվող քրիստոնեական եկեղեցիներին ու տաճարներին։
Այդ առումով նա ընդգծել է այդ սրբավայրերի անվտանգության և բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը: Ադրբեջանի նախագահն այս առումով ըմբռնում է ցուցաբերել և ասել, որ ադրբեջանական կողմը կգործի այդպես։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին անգամ դեպի Դադիվանք
- Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Վահրամ քահանա Մելիքյան
- Դադիվանքի զանգերն իջեցվել են
- Ադրբեջանցիները պղծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ժողովուրդ ջան, ուրեմն դու արժանի չես Դադիվանք ունենալու
- Տեր Հովհաննեսը Դադիվանքի խաչքարերն ու զանգերը բերում է Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան