Դավիթ Շահնազարյան. Աշոտ Երկաթի ջոկատի պահած դիրքը հարավում միակն է եղել, որ մնացել է անառիկ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց գտնվող ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում ցավով նշեց՝ կարծում է, որ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր, գնդապետ Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) ազատ չի արձակվի։
«Դատարանը Աշոտ Մինասյանը կալանքը կհաստատի»,-ասաց նա՝ տեղի ունեցածը համարելով Հայաստանում սկսկված բռնաճնշումների ու ռեպրեսիաների շղթայի մի կարևոր օղակ։
Շահնազարյանը հիշեցնում է՝ Մինասյանն այն մարդն է, որ իր ողջ կյանքով ապացուցել է, որ ինքը ծառայում է Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին, պատերազմի առաջին օրից իր հայտնի ջոկատում եղել է առաջանգծում։
«Հարավում միակ դիրքն է եղել, որը մնացել է անառիկ ու ադրբեջանական բանակը չի գրավել։ Սա դասական քաղաքական հետապնդում է, այսօրվա դեռևս իշխող վարչախումբը, Նիկոլ Փաշինյանն ու այսպես կոչված իր քաղաքական թիմը մեկ միլիոներորդականը չեն արել Հայաստանի ու Արցախի համար, ինչ միայնակ արել է Աշոտ Մինասյանը, ով իմ ընկերն է, մարտական ընկերն է ու նաև ժողովրդի պարծանքն է»,-հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրենը՝ տեղի ունեցածը համարելով խայտառակություն ու Փաշինյանի հերթական ստորություն։
Նա ավելի քան վստահ է, որ շատ քիչ ժամանակ է մնացել, որ Աշոտ Մինասյանն իր բանտախուցը զիջի Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ տարածած հայտարարության համաձայն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, Աշոտ Երկաթը, դաշնակցական ևս մեկ գործիչ կասկածվում են պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում կատարելու նախապատրաստության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Երկաթի պաշտպան. Ամեն կերպ փորձում էին, որ այս նիստին ներկա չգտնվեի ու այն հետաձգվեր
- Գոհար Մելոյան. Աշոտ Երկաթին թիկունքում շնորհակալական խոսքի և խոնարհումի փոխարեն դիմավորում են ձեռնաշղթաներով
- ԱԱԾ-ն հորդորում է
- Փաստաբան. Աշոտ Երկաթի դեմ քրեական գործը քաղաքական է
- Ձերբակալվել է լեգենդար Աշոտ Երկաթը