Էլինար Վարդանյան. Դատարանները այն կարմիր գիծն են, որ չի կարելի հատել
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը իր հոդվածում գրում է.
«Վերջին օրերին տեղի ունեցող ձերբակալությունները իշխանության միակ և ոչ ադեկվատ արձագանքն է ստեղծված բարդագույն իրավիճակին։ Սա հասկանալիորեն խորացնում է առանց այդ էլ լարված մթնոլորտը։
Շատ ափսոս է, որ իրավապահները ճիշտ չեն գնահատում ստեղծված իրավիճակը և այն, որ հակաօրինական հրահանգները կատարելու հետևանքով կրելու են անհատական պատասխանատվություն։
Ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումների շրջանակներում անազատության մեջ են բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ և ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք։ Ի տարբերություն իրավապահների դատարանն արդեն իսկ մի քանի որոշմամբ ապացուցել է, որ ճիշտ է գնահատում արդի իրավիճակը, պատրաստ չեն օրենք խախտել։
Այսօր էլ դատարանը պետք է քննի Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Շատ կարևոր է, որ դատարանը մնա քաղաքական չեզոքության շրջանակներում, քանի որ պրոցեսները այլևս իրավական չեն։ Շատ կարևոր է, որ դատարանները մնան իրենց գործառույթների շրջանակներում և առաջնորդվեն բացառապես օրենքով, այլ ոչ թե քաղաքական հրահանգներով: Դատարանները այն կարմիր գիծն են, որ չի կարելի խախտել»։
Հարակից հրապարակումներ`
- Մինչ այս պահը որևէ առերեսում չի կատարվել, որևէ ապացույց, անգամ ձևական՝ չի ներկայացվել. Վանեցյանի փաստաբան
- Վանեցյանի կինը դատարանի մոտ է եկել երեխաների հետ
- Ժամը 16.00-ին քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը
- Փաշինյանն այս աշխարհում ամենաշատը վախենում է Աննա Հակոբյանից և Արթուր Վանեցյանից. Կարեն Քոչարյան
- Դավաճանական վերնախավի հրամանով Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ և ձերբակալվել է. Արսեն Բաբայան