Իվետա Տոնոյան. Փաշինյանի օր առաջ հեռացումն այլևս չունի այլընտրանք
«ԲՀԿ բոլոր պատգամավորները, նրանց ընտանիքների անդամները օրեր շարունակ անձնական հաշվեհարդարներ իրականացնելու սպառնալիքներ են ստանում»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նա հիշեցրեց, որ դիմել են ոստիկանապետին՝ գործընթացը նրա հսկողության տակ պահելու համար, հույս հայտնեց, որ ոստիկնաապետը հետևողական կլինի, որևէ մեկին որևէ բան չի պատահի։
«Քանի որ մեզ տեղեկություններ են հասնում զինված բանդաների մասին, ապա մենք հայտարարում ենք, եթե մեզ հետ, մեր խմբակցության որևէ անդամի, մեր ընտանիքների անդամների հետ որևէ բան պատահեց, պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է լինելու»,-ասաց Տոնոյանը՝ ավելացնելով, որ վաղուց դադարել է իշխանությունների գործողություններում տրամաբանություն փնտրել, այս գործողությունների հիմնական նպատակը ընդդիմությանը լռեցնելն է, դրանց իրավական հիմքը զրո է, շինծու գործեր են։
Նա ընդգծեց, նույնսիկ 50 գործիչի ձերբակալելու դեպքում իշխանություններին չի հաջողվելու լռեցնելու ժողովրդին, քանի որ համաժողովրդական ցասումի ալիքն անկասելի է, իսկ Փաշինյանի օր առաջ հեռացումն այլևս չունի այլընտրանք։
Տոնյանն իր գործընկերների հետ դատարանի դիմաց էր աջակցություն հայտնելու «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, որ ձերբակալվել է նախօրեին։ Դատարանն այս պահին քնում է Վանեցյանի ձերբակալման որոշումը վիճարկող փաստաբանների բողոքը։
ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ վաղը Ազատության հրապարակում ժամը 17-ին հրավիրվելու է համաժողովրդական հանրահավաք, ընդգծեց, որևէ քաղաքական ուժ իշխանության համար չի պայքարում, քանի որ վտանգված են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։
«Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀՀ վարչապետ բարոյական ու իրավական տեսակետից այլևս զրկված է լինել Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխավորը, ամենաառանցքային հարցը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, մնացած հարցերը հարյուրերորդական են»,-ասաց ԱԺ պատգամավորը։
Դատարանի դիմաց կատարվող իրադարձություններին, հնչած հայտարարություններին կարող եք ծանոթանալ News.am-ի ուղիղ եթերում։
Հարակից հրապարակումներ`
- Մինչ այս պահը որևէ առերեսում չի կատարվել, որևէ ապացույց, անգամ ձևական՝ չի ներկայացվել. Վանեցյանի փաստաբան
- Վանեցյանի կինը դատարանի մոտ է եկել երեխաների հետ
- Աշոտ Երկաթի փաստաբան. Դատարանը խորհրդակցական սենյակում է
- Դատարանը ազատ արձակեց Արթուր Դանիելյանին
- «Նիկոլ, դավաճան». Դատարանի բակում հավաքվածներն են վանկարկում
- Հնարավոր հաշվեհարդարների ողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը
- Նոնա Վանեցյան. Դուք լավ եք ճանաչում Արթուրին