
Հայինկասացիա ՓԲԸ ավտոմեքենաները դուրս են բերվել երկրից, 20 գրել են՝ 5-ը տվել Արցախին. Ալեքսանդր Կոչուբաևը
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայինկասացիայի աշխատակիցների տարիներով պակաս վճարված 300 միլիոն դրամի աշխատավարձի վճարման ոդիսականին:
«Կհիշեք հայինկասացիայի մի քանի տասնյակ աշխատակիցների անունից հայցադիմում էի ներկայացրել դատարան` տարիներով պակաս վճարված աշխատավարձի բռնագանձման պահանջով: Այդ գործով դատարանը շուրջ 300 միլիոն դրամի չափով հայցի ապահովում էր կիրառել:
Ճշտման փուլում գտնվող տեղեկատվության համաձայն` էս լեշակեր դևերը` հավատարիմ իրենց ղեկավարի արժեքներին, պատերազմի մեջ հնարավորություն են գտել: Պարզվում է` պաշտպանության բանակին նվիրատվության քողի տակ Հայինկասացիա ՓԲԸ ավտոմեքենաները դուրս են բերվել երկրից` բնականաբար 20 գրել են, 5 տվել:
ՓԲԸ գումարն էլ ուզեցել են հիմնադրամներով ֆռացնեն, որ հաշվեկշռին գումար չմնա, որպեսզի հայցի բավարարման դեպքում գումար դուրս չտան: Բարեբախտաբար սխեման շուտ բացահայտեցինք ու դեմն առաք: Օրակարգային խնդիրները լուծելուց հետո լեշակեր առ լեշակեր կներկայացնենք հանրությանը»,- գրում է Ալեքսանդր Կոչուբաևը: