Հաջիև. Քարվաճառը հանձնելու ժամկետը հետաձգվել է 10 օրով
Հայաստանը Ռուսաստանի միջոցով դիմել է Ադրբեջանին՝ խնդրելով մինչև նոյեմբերի 25-ը հետաձգել Քարվաճառից խաղաղ բնակչության դուրսբերումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ հանդիպմանը։
Հայկական կողմը որպես խնդրանքի հիմնավորում նշել է եղանակային վատ պայմանները, Քարվաճառից Հայաստան միայն մեկ մուտք ունենալը։
Հաջիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը, ելնելով մարդասիրական սկզբունքերից, գնացել է զիջումների ու համաձայնել շրջանը հանձնելու ժամկետների հետաձգմանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, սակայն Աղդամի, Բերձորի հանձնումը տեղի է ունենալու մոսկովյան համաձայնությամբ ձեռք բերված ժամկետներին համապատասխան։
Հիշեցնենք, որ Փաշինյանի ստորագրած հայկական հողերը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հայտարարության համաձայն, Քարվաճառը պետք է թշնամուն հանձնվեր այսօր՝ նոյեմբերի 15-ին։
Հարակից հրապարակումներ`
- Դադիվանքն ու Ղազանչեցոց եկեղեցին՝ Պուտինի անձնական պաշտպանության տակ
- Մարդիկ իրենց ծնողների գերեզմաններն են քանդում և աճյունները տեղափոխում
- Վերջին անգամ դեպի Դադիվանք
- Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Վահրամ քահանա Մելիքյան
- Դադիվանքի զանգերն իջեցվել են
- Ապամոնտաժվում է Քարվաճառի զորամասը
- Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ կմնա հայկական ուժերի վերահսկողության ներքո. Արայիկ Հարությունյան
- Քարվաճառում մարդկանց տարհանման խնդիրը թողնված է հոգեբանական շատ բարդ վիճակում գտնվող ընտանիքների վրա. Սեդրակ Վարդանյան
- Գոհար Մելոյան. Իրավական տեսանկյունից բավականին խնդրահարույց է Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան