Միքայել Մինասյան. Ռուսաստանը կանգնեցրեց պատերազմի սողանքը Հայաստանի Հանրապետություն
Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Պատերազմի սկզբից կար չորս կողմ՝ բանակը, դաշնակիցը, դավաճան իշխանությունն ու թշնամին։
Բանակը, չնայած հաճախ տրվող քաոտիկ, անտրամաբանական հրահանգներին ու քաղաքական միջամտություններին, հերոսաբար կռվեց։
Իշխանությունը դավաճանեց, արդյունքում թշնամին հաղթեց։
Օգնությունը կարող է լինել ոչ բավարար, բայց երբեք չի կարող լինել չգնահատված։
Ռուսաստանը պահեց Հայաստանի հարավը, 24 ժամվա ընթացքում ապահովեց Երասխից մինչև Մեղրի սահմանների անառիկությունը, երբ թշնամին ֆիզիկապես Սյունիք մտնելու ճանապարհին էր։
Ռուսաստանը կանգնեցրեց պատերազմի սողանքը Հայաստանի Հանրապետություն։
Ռուսաստանը պատերազմի առաջին օրից արել է աղետի հանգուցալուծման հայանպաստ հիմնավոր առաջարկներ, որոնք ամեն անգամ մերժում էր խելագարը մինչև հասցրեց կապիտուլյացիայի։
Դետալները շատ են. ռազմական օգնությունից մինչև դիվանագիտական աշխատանք, այդ թվում՝ Հայաստանի փոխարեն, նույնիսկ մեր հարևանների հետ։
Իսկ այս օրերի ընթացքում, երբ Հայաստանը խճճվել է կոմպլեքսների, ստի ու ցավի հորձանուտում և կորցրել ամենակարևար չորս օրը, Ռուսաստանի նախագահը, տեսնելով աղետաբեր անգործությունը, անձամբ ստանձնեց հոգևոր և մշակութային արժեքները փրկելու առաքելությունը և Քարվաճառից հայկական զորքի էվակուացիայի հետաձգումը»։
Հարակից հրապարակումներ`
- Հաջիև. Քարվաճառը հանձնելու ժամկետը հետաձգվել է 10 օրով
- Միքայել Մինասյան. Նիկոլը հիմա հանձնում է Արցախը, հետո՝ Մեղրիով, հանձնելու է Սյունիքը
- Միքայել Մինասյան. Այսօր, 4750 թիվը հետապնդում էր բոլորիս
- Միքայել Մինասյան. Վիժվածքներ, հրապարակե՛ք ցուցակները, ու ամեն մի անունի դիմաց գրե՛ք պատմությունը
- Միքայել Մինասյան. 4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին
- Միքայել Մինասյան. Ինչպես առանց պատերազմը վերսկսելու փորձել մեղմել աղետի հետևանքները
- Միքայել Մինասյան. Սրանք խելագառ են ու խելագառության եզրին են հասցրել մի ամբողջ երկիր
- Միքայել Մինասյան. Չե՛ն մարսելու
- Միքայել Մինասյան. Սա՞ էր ձեր պատկերացրած «Նոր Հայաստանը»՝ առանց Արցախի, առանց Մեղրիի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան