Լեռնային Ղարաբաղին օգնելու համար ՌԴ ԱԻՆ առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներ և սարքավորումներ տեղափոխող ինքնաթիռը կիրակի օրը թռիչք կատարելով մերձմոսկովյան Ժուկովսկից վայրէջք է կատարել Երևանում, -հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ի ԻԼ-76 ինքանթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 19:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 18: 00-ին): Ինթնաթիռում եղել է 30 մասնագետից բաղկացած օպերատիվ խումբը և սարքավորումներ:
Ինչպես կիրակի օրը հաղորդել էր Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը, կենտրոնական գրասենյակի մասնագետների օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և կհամակարգի քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու գործողությունները:
Ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը հայտնել էր, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում սկսել է ձևավորել Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն: Խմբավորումը ձևավորելու համար կիրակի օրվանից Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը վերատեղակայում է իրականացնում, որը կներառվի Գերատեսչական օպերատիվ արձագանքման կենտրոնի մեջ: Մոտ ապագայում խմբավորումը կհամալրվի նաև Ռուսաստանի Դաշնային սահմանապահ ծառայության ուժերով, միջոցներով և այլ դաշնային օպերատիվ մարմինների ներկայացուցիչներով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին