Սայաթ Շիրինյան. Մեզ վախեցնելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, ԱԱԾ-ում քրեական օրենսգրքի ձեզ արդեն հայտնի երեք հոդվածների համաձայն, դատարանի որոշմամբ խուզարկություն իրականացվեց իմ բնակարանում, խորդանոցում, ավտոտնակում։ Չհայտնաբերելով որևէ ապօրինի իր, այնուամենայնիվ ինձ բերման ենթարկեցին ԱԱԾ։
Օրենքի շրջանակներում, ավարտելով քննչական գործողությունները, երեկոյան ազատ արձակվեցի, սակայն ունեմ կասկածյալի կարգավիճակ։
Սիրելի հայրենակիցներ, այս ամենը ես դիտարկում եմ հայրենիքի ճակատագրով մտահոգված յուրաքանչյուրին լռեցնելու, վախեցնելու փորձ, այո փորձ, որովհետև ես ու Ազատության հրապարակում հավաքված իմ նմանները ունեն բարոյականություն, սրբություն, հայրենիքի նկատմամբ անմար սեր, անկոտրում կամք, վճռականություն։
Եվ ուրեմն մեզ վախեցնելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է, հայրենիքի համար պայքարն՝ անկասելի։
Վստահաբար ասում եմ, որ մեր բանակը, կամավորները թուրքի դեմ կռվել են անձնուրաց, անձնազոհաբար, և նրանք չեն պարտվել, Հայ ժողովուրդը չի պարտվել, մեզ բոլորիս թիկունքից դավաճանել է ներքին թշնամին, թուրքը՝ նիկոլը իր ոհմակով։
Թուրքի առաջ ծնկի եկածը, թուրքի կոշիկները լպստածը, ժողովրդի դավաճանը պետք է հեռանա։
Հայրենասեր հայերի հետ կհանդիպենք Ազատության հրապարակում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան