Վահրամ Բաղդասարյանի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ համատեղ քննության են առնվել ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը, ինչպես նաև կալանավորման միջնորդությունը։
Panorama.am-ի հետ զրույցում Բաղդասարյանի փաստաբան Վահագն Գասպարյանը տեղեկացրեց՝ նիստն ավարտվել է քիչ առաջ, դատավորը հայտարարել է՝ ծանրաբեռնվածության պատճառով որոշումը կհրապարակվի վաղը ժամը 11։00-ին։
«Մեղադրանքի հետ կապված վերացական մոտեցում էր քննիչների կողմից։ Ավել բան այս պահին ասել չեմ կարող»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց
- Փաստաբան. Վանեցյանը չի ընդունել անհեթեթ մեղադրանքը
- Մինչ այս պահը որևէ առերեսում չի կատարվել, որևէ ապացույց, անգամ ձևական՝ չի ներկայացվել. Վանեցյանի փաստաբան
- Աշոտ Երկաթի փաստաբան. Դատարանը խորհրդակցական սենյակում է
- Աշոտ Երկաթի պաշտպան. Ամեն կերպ փորձում էին, որ այս նիստին ներկա չգտնվեի ու այն հետաձգվեր
- ԱԱԾ-ն հորդորում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան