Տիգրան Աբրահամյան. ԱԱԾ, դուք հասկանում ե՞ք ինչ է կատարվում, ձեզ ներկայացրել են որպես դավաճաններ, փախնողներ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ազգային անվտանգության ծառայություն, մի բան ունեմ ձեզանից ճշտելու։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում պատմում էր, որ ցանկացել է Եղնիկների ուղղությամբ գնալ, սակայն ՀՀ ԱԱԾ հատուկ նշանակությամբ ստորաբաժանումը (նաև այլ ստորաբաժանումներ որքան հասկացա) հրաժարվել է։
Ի դեպ, շատ վստահ էր այդ բանն ասում։
Ասում է, որ ձեզ խնդրել է, աղաչել է, ասել է, որ ձեր դիմացով ինքն է գնալու, սակայն ձեզանից ստացել է բացասական պատասխան։
Ասում է, որ չեք գնացել, երկրի նախագահին մենակ եք թողել։ Արայիկ Հարությունյանն հորդորում էր ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներից ճշտել, թե ինչպես եք մերժել իր խնդրանքը։ Նաև ասում էր, որ թիկունքը փակելու խնդիր է եղել, սակայն չեք գնացել։ Ասում է՝ իրենց հարցրեք, թե ինչ պատասխան են տվել։
Ձեր ղեկավար Նիկոլ Փաշինյանի այլանդակ փաստաթղթով ես իմ հայրենիքի մի մեծ հատված կորցրել եմ և այս պահին, օգտվելով Արցախի նախագահի հորդորներից հարց եմ ուղղում՝ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել է՞, թե՞ չէ։
Սա ի դեպ, միայն այդ ստորաբաժանման պատվի խնդիրը չէ, սա ողջ համակարգի պատասխանատվության հարցն է։
Ես շատ լավ հասկանում եմ, թե որ ստորաբաժանման մասին է խոսքը՝ այդ օրերին գտնվել եմ Արցախում, նաև այլ խոսակցություններ եմ լսել նույն թեմայով։
Հիմա ինձ, բոլորիս արձագանքեք։ Եթե չեք արձագանքում, նշանակում է այդպես է, եթե այդ թեմայով ձեր տնօրենը խոսակցություն է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ, ապա ասեք, որ սենց բան է եղել՝ իրար հասկացել ենք, հերքվել է։ Եթե դա ձեզ չի հետաքրքրում, ապա ասեք իմանանք։
ԱԱԾ, դուք հասկանում ե՞ք ինչ է կատարվում, ձեզ ներկայացրել են որպես դավաճաններ, փախնողներ և եթե դուք չեք արձագանքել, ապա դա արդեն ինձ խիստ մտահոգում է։
Ես ապրում եմ մի երկրում, որտեղ ԱԱԾ-ն պետք է կարևոր գործառույթ ունենար՝ ապահովեր մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, սակայն Արցախի նախագահի հայտարարությունը իմ մեջ փշրել է իմ կարծիքը ԱԱԾ-ի և նրա պարտականությունների մասին։
Տղերք, դուք մեզ ասելիք ունեք, դրանից շատ բան է կախված, սա նաև ձեր պատվի և արժանապատվության խնդիրն է»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Միքայել Արզումանյանը չի կարողացել զսպել էմոցիաները և ապտակել է Արայիկ Հարությունյանին
- Արցախցի լրագրողը՝ Արայիկ Հարությունյանին. Իմ աչքերի մեջ նայելով ասեք, որ մեր բանակը բարոյալքված էր, ես Ձեր պատասխանը կտամ...էն էլ հունց...
- Եթե այդ տեմպերով շարունակվեին մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը. Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան