15.11.2020. Կորոնավիրուսի 1482 նոր դեպք է գրանցվել, 27 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3395 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1482 նոր դեպք: Առողջացել է 879 մարդ։ Մեկ օրում մահացել է 27 մարդ։ Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 117337 դեպք, որոնցից 74984-ն` առողջացած, 1763-ը` մահվան ելքով: Մահվան ևս 450 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40140 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 464001 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 14.11.2020. Կորանավիրուսով 49 հիվանդ է մահացել
- 13.11.2020. Կորոնավիրուսի 1703 նոր դեպք է գրանցվել, 39 մարդ մահացել է
- 12.11.2020. Կորոնավիրուսի 2132 նոր դեպք է գրանցվել, 43 մարդ մահացել է
- 11.11.2020. Կորոնավիրուսի 1861 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է
- 10.11.2020. Կորոնավիրուսի 1221 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է
- 09.11.2020. Կորոնավիրուսի 1042 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան