Եվս երկու ռուսական ինքնաթիռներ Հայաստան են տեղափոխել խաղաղապահներ ու զրահատեխնիկա
Երկու ռուսական Ан -124 ինքնաթիռ Ուլյանովսկից Երևան են տեղափոխել շուրջ 30 խաղաղապահներ, ինչպես նաև զրահամեքենաներ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասյօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Նախարարությունը հաստակեցրել է, որ մոտ 30 զինծառայող, ինչպես նաև 10 միավոև BTR-82A զրահափոխադրիչ և նյութատեխնիկական ապահովման սարքավորումներ են տեղափոխվել Ан -124 ինքնաթիռներով:
«15-րդ խաղաղապահ բրիգադի ժամանած ստորաբաժանումները ռազմական շարասյունների բեռնաթափումից, զննումից և տեխնիկայի նախապատրաստումից հետո 300 կիլոմետրանոց շարասնունով շարժվելու են դեպի կենտրոնացման տարածք (Գորիս քաղաք)», - ավելացրել են ռազմական գերատեսչությունից:
Ռուս խաղաղապահների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ընթանում է համաձայն նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ ԼՂ-ում ամբողջական հրադադարի մասին համատեղ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների:
Ենթադրվում է, որ այնտեղ ընդհանուր առմամբ կտեղակայվի 1960 զինծառայող, զրահատեխնիկա։ Ռուսական զորախմբի հիմքն են կազմում Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները: Խաղաղապահ գործողության հրամանատարական կետը տեղակայված է Ստեփանակերտում:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ
- Խաղաղապահները Գորիսից 100 կիլոմետր տեղաշարժվել են դեպի Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ
- Ռուսական ուղղաթիռները սկսել են ուղեկցել ռուսական խաղաղապահների շարասյուները
- Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում արդեն տեղակայել է ավելի քան 1100 խաղաղապահ
- Ռուսաստանցի խաղաղապահների 42 ինքնաթիռ արդեն ժամանել է Ղարաբաղ
- Ռուս խաղաղապահները մտել են Ստեփանակերտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան