Աշոտյանը՝ Փաշինյանին. Մեր թողած ժառանգության մեջ չկար Շուշին, Հադրութը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ օնլայն ասուլիսում բանակցությունների վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին, գրել է.
«Սրան իրոք թվում է, թե բոլորը էշ են։
Այ սրիկա:
Մեր թողած բանակցային ժառանգության մեջ եղել է Վիեննան և Սանկտ Պետերբուրգը, որոնք մատաղ արեցիր Ալիևին, որ չկրակի ու դու իշխանությունդ ամրապնդես։
Անգամ տարեսկզբին քո հրապարակած ու մեզ վերագրվող բանակցային փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված էր, որ Արցախը ունենալու է ոչնչով չսահմանափակված ինքնորոշման իրավունք՝ իր մեխանիզմով։
Մեր թողած ժառանգության մեջ Հայաստանը կոնստրուկտիվ էր, իսկ Ադրբեջանը՝ դեստրուկտիվ։
Մեր թողած ժառանգության մեջ մենք հող չէինք տալիս, իսկ Ալիևին ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։
Մեր թողած ժառանգության մեջ չկար Շուշին, Հադրութը և այլ, քո կողմից հանձնված տարածքներ։
Մեր թողած ժառանգության մեջ չկար Թուրքիա»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին