Հասարակություն 23:31 16/11/2020 Հայաստան

Աշոտ Երկաթը՝ մեկուսարանից. Խցում արկեր չեն պայթում, բայրաքթարներ չեն խոցում ինչպես խրամատում

Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակր, գնդապետ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, ֆեյսբուքյան էջում իր նամակն է հրապարակել՝ մեկուսարանից. 

«Նամակ մեկուսարանից

Քննիչի աշխատասենյակից ինձ իջեցնում են մեկուսարան /խուց/։ Այն ամենը ինչ կա ինձ մոտ հերթով գրանցում են՝ տալիքը ինձ, պահ տալիքը պահոց։ Տղաները իմանալով ով լինելս հուզված են։ Զգացմունքային են, բայց իրենց գործի գիտակն են։

Տեղափոխվում եմ խուց։ Ուրախացնող լռություն է։ Դատարկ է, ինչպես այս պահին գլուխս...։ Ուզում եմ գլուխս խփել մի տեղի հասկանալու' ցավու՞մ է, թե ոչ, բայց տղաները ասել են չաղմկել։ Սսկված նստում եմ թախտի անկյունում ու սկսում ուսումնասիրել։ Կահավորված է սեղան, աթոռ, թախտ, պահարան, ծածկված սանհանգույց։ Ժպտում եմ ու մտածում, թե ինչպե՞ս եմ օգտվելու սանհանգույցից։ Ամաչում եմ։ Փորձում եմ կահույքս իմ ճաշակով վերադասավորել, չի ստացվում կամ պատին է մեխված կամ հատակին։

Ակամա մտածում եմ, թե քանի քանիսն են անցել այս խցով եւ ինչ ճակատագրի արժանացել։
Լռությունը հաճելի է, եւ սկսում եմ կռվել խոհերիս հետ։

- Թուհ, էլի նույն կռիվը։ Պատերազմի դաշտում կռիվ է, քաղաքական դաշտում կռիվ է, սոցցանցերում կռիվ է, ամենուր կռիվ է ... ։ Հոգնեցի։
Սողնակի շրխկոցից սթափվում եմ։
- Սուրճ կխմեք
-Իհարկե, շնորհակալ եմ։
Վայելում եմ սուրճս ու մտածում այն ամենի մասին ինչ կատարվում է իմ հետ, մեր երկրի հետ ու կարծում եմ, որ շարունակությունն եմ կատարվածի եւ կատարվելիքի։
Երևի սկսում եմ ցնորվել կամ ցնորվում եմ։
- Հայր, կներես, որ հաճախ ձայնս բարձրացրել եմ քո հարցասիրության պատճառով։ Հա ի դեպ որդիներս էլ են քո նման հարցասեր։
- Իմ փոքրիկ բալիկներ, ինձ կներեք, ես երեւի չկարողացա արժանի հայր լինել, ես իմ հայրենիքն ավելի շատ սիրեցի քան ձեզ։
- Իմ զինակից ընկերներ, ինձ ներեք, որ ձեզ էլ եմ ինչ-որ առիթով վիրավորել, չգիտեմ տարիքս է, թե նյարդերս են տեղի տվել։
- Իմ զոհված ընկերներ, ինձ ներեք, չկարողացա ձեզ պաշտպանել, պատերազմ էր...։ Հիշու՞մ եք զոհված եղբորս' Աղվանին էլ եմ դա ասել։
- Իմ անթաղ զինվորներ, իմ բալեք, ինձ կներեք, որ չկարողացա ձեզ հողին հանձնել ու անթաղ թողեցի թշնամու մոտ ամայի դաշտերում։ Իշխանությունը ապիկար էր, խաբեբա, վաճառված ու աթոռին կառչած։
- Իմ հայ ժողովուրդ, ինձ ներեք, որ ժամանակին չկարողացա ներկայացնել այն սուտը, որ իրականության փոխարեն էր մատուցվում։

Խցում արկեր չեն պայթում բայրաքթարներ չեն խոցում ինչպես խրամատում։ Պաշտպանվելու խնդիր էլ չունեմ, որովհետև մի ամբողջ ԱԱԾ ինձ է պաշտպանում... ումի՞ց... ինչի՞ց...։

Հոգուս մեջ մի արկ է պայթել, որ ինձ պատեպատ է տալիս, ափեափ է տալիս, աշխարհից աշխարհ է տալիս ու չեմ հասկանում, թե Աստված ինչո՞ւ թողեց, որ ազգս դարձավ օտարի կամակատար' կորցնելով իր եսը, իր դիմագիծը։

Ժամանակը կանգ է առել, մեռած է։ Ես կորցրել եմ ժամանակի զգացողությունը։ Լույսն ու մութն են դարձել իմ ներքին ժամանակը։ Իմ շատ սիրելի բարեկամներ իմ ներսի մութը դուք եք։ Դուք պիտի ցավի զգացումով հպարտանաք, որ այդ հրամանատարը, որին դատում են ձեր եղբայրն է, ձեր հորեղբայրն է, ձեր քեռին է, ձեր ընկերն է, ձեր ընկերոջ հայրն է, ձեր հրամանատարն է ու պիտի սգվորի տեսք ընդունեք շրջապատում ավելի տեսանելի ընկալվելու եւ շրջապատին ձեր հանդեպ ավելի զգայական դարձնելու համար։ Իսկ գիտե՞ք ինչու է այդպես, որովհետեւ դուք նախիրն եք... այո, այո նախիրը, իմ բարեկամ նախիրը, իմ հարազատ նախիրը, իմ ազգի նախիրը կամ ուղղակի նախիրը։ Իսկ գիտե՞ք իմ ներսի լույսը ովքեր են...։ Ինձ բարեկամ ու հարազատ մնացին իմ լավ ու վատ զինակիցները, իմ զոհված ընկերները, իմ անթաղ ու թաղված զինվորիկները։

- Ինձ կանչում են քննության...։

Ք Երեւան
14.11.2020թ
ԱԱԾ»։ 

Հիշեցնենք, որ  Աշոտ Մինասյանն այսօր դուրս է եկել ԱԱԾ-ի ձերբակալված անձանց պահման վայրից։

«Դատախազների կողմից բացարկ է ներկայացվել, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Վաղը ժամը 11-ին որոշումը կհրապարակվի, հիմա գնում ենք Նալբանդյան փողոց վրա գտնվող ԱԱԾ-ի ձերբակալված անձանց պահման վայր, որտեղից դուրս է գալու Աշոտ Մինասյանը, որովհետև 19․05-ից  ավարտվում է  նրա  անազատության ժամկետը»,-հայտնել էր պաշտպան Արամ Վարդևանյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}