Արթուր Եղիազարյանը՝ Փաշինյանին. Չփորձե՛ս վախեցնել հայությանը, պրծա՛ծ, դու արդեն անցյալ ես
Դաշնակցական, պահեստազորի սպա Արթուր Եղիազարյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որը շատեը խիստ վտանգավոր են որակում ու որին հետևում են հրաժարականներ, գրել է.
«Իր ՖԲ էջի պատի տակ վնգստացող, Հայրենիքի Արցախ աշխարհի 82%-ը դավադրաբար թշնամուն հանձնած, իսկ հիմա քաղաքացիական պատերազմի այս արյունարբու հրձիգի սույն գրառումը հավանող կամ սրտիկող ֆբ ընկերներին չեմ հեռացնում։ Սիկտի՛ր եմ անում։
Հայրենիքի առաջնագծում ծառայող անձնազոհ զինվորը, սպան ու կամավորականը հայրենի ժողովրդի, ազգի ու պետության պաշտպանն են, այ տղա, ոչ թե քո համար վարձկան կամ ձեռնասուն հրոսակախումբ։
Բայց ակնհայտ է, որ իր ազգի ու քաղաքացու այս արնախում-արնածարավ վախկոտ հրեշը, որին Ալիևը ծաղրեց ու համարձակություն չունեցավ արձագանքել, որի համար ես ամաչեցի իր փոխարեն, բայց «մարդ» է ուզում բերի սեփական ժողովրդի վրա՝ կամ իրավիճակին չի տիրապետում կամ սխալ են զեկուցում։ Առաջնագծում իրական գտնվողների՝ իր մասին իսկական կարծիքին էլ դեռ ծանոթ չէ ...
Հ.Գ. Հա, մի բան էլ։ Առաջնագծի զինվորի անունն էլ չտաս։ Լավ գիտենք, որ դաչաներումդ ինչ որ զբռոդի ես հագցնում զինվորական համազգեստ ու իբրև զինվոր ներկայացնում։
Չփորձե՛ս վախեցնել հայությանը, պրծա՛ծ, դու արդեն անցյալ ես, տխրահռչակ անցյալ, ինչպես Պետրոս Գետադարձը։ Դու հաստատ կմնաս պատմության մեջ։ Անեծքո՛վ»։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում
- Փաշինյանի գրառումից հետո Սիսեռյանն ազատման դիմում է գրել, դուրս եկել ՔՊ-ից
- Արման Թաթոյան. ՀՀ վարչապետի գրառումը խիստ վտանգավոր է
- Տիգրան Աբրահամյան. Եթե չկանխեք այս տհասի արկածախնդրությունը, ապա մեկ առ մեկ պատասխան եք տալու
- Փաշինյանի գրառումից հետո Գայանե Աբրահամյանը հայտարարց. Պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված
- Արսեն Բաբայանը ԱԱԾ ուշադրությունը հրավիրում է Փաշինյանի գրառման վրա. Տղերք, դավաճանը փորձում է պատերազմը տեղափոխել Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան