Հստակ քաղաքական պատվեր է իրականացվում․ Ա․ Վանեցյան
ԱԱԾ հրավիրվել էի այսօրվա հայտարարած հանրահավաքին զուգընթաց, որպեսզի կասեցվի իմ մասնակցությունը հանրահավաքին։ Այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն, ով րոպեներ առաջ դուրս գալով ԱԱԾ-ի շենքից միացավ ցուցարարներին։
«Հստակ քաղաքական պատվեր է իրականացվում։ Ցավոք սրտի քաղաքական պատվեր են իրականացնում իրավապահ մարմինները։ Ես հատկապես ցավում եմ ԱԱԾ համար»,-ասաց Վանեցյանն ու հավելեց․«Նիկոլ Փաշինյանի վերջին 47 օրերի քայլերը միտված են մի նպատակին ՝ իշխանությունը պահպանելուն և քրեկան գործերի շարունակությունը տեղավորվում է նույն տրամաբանության մեջ։ Իշխանություն ցավոք սրտի Հայաստանում չկա։ Նիկոլ Փաշինյանը հույսը չի դնում իրավապահ համակարգի վրա, այլ Նիկոլ Փաշինյանը ձևավորում է հրոսակախմբեր ՝ փորձելով սանձել քաղաքական ընդդիմախոսներին։ Որևէ մեկը չփորձի ժողովրդի վրա բռնաբա կրիմինալի միջոցով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան