Արսեն Բաբայանը ԱԱԾ ուշադրությունը հրավիրում է Փաշինյանի գրառման վրա. Տղերք, դավաճանը փորձում է պատերազմը տեղափոխել Երևան
«Հայրենիք» կուսակցության քաղքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ԱԱԾ ուշադրությունը հրավիրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման վրա, խնդրում ապահովել դատավորների անվտանգությունը։
Նա գրել է.
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում հրատապ ձեռնարկել միջոցներ դատավորների անվտանգությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ:
Միաժամանակ հորդորում եմ անմիջապես կանխել դատավորների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ակնհայտ սպառնալիքները և հանուն Հայաստանի պետական շահերի այդ սպառնացողին մեկուսացնել հասարակությունից:
Տղերք, դավաճանը փորձում է պատերազմը տեղափոխել Երևան...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան