Երևան է ժամանել ռուսական 20 ինքնաթիռ
Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի երկու Ան -124 «Ռուսլան» և 18 Իլ-76 ինքնաթիռները խաղաղապահների խումբ և զրահամեքենաների խմբաքանակ են տեղափոխել Երևան: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական 18 Իլ-76 և 2 Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները 15-րդ խաղաղապահ բրիգադի սարքավորումներով և անձնակազմով վայրեջք են կատարել Երևանում` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու խաղաղապահ գործունեությանը: Ռուս զինծառայողները նյութական միջոցների, զենքի և զինտեխնիկայի բեռնաթափում են իրականացրել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Հայաստան են տեղափոխել 58 միավոր սարքավորում՝ զրահամեքենաներ, ավտոցիստերներ, էքսկավատորներ:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովն ու Մնացականյանը քննարկել են Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանն առնչվող հարցեր
- Եվս երկու ռուսական ինքնաթիռներ Հայաստան են տեղափոխել խաղաղապահներ ու զրահատեխնիկա
- Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ
- Խաղաղապահները Գորիսից 100 կիլոմետր տեղաշարժվել են դեպի Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան