Էրդողանը մտադիր է զինվորականներ ուղարկել Ադրբեջան․ հրամանագրի նախագիծն ուղարկվել է խորհրդարան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու մասին հրամանագրի նախագիծն ուղարկվել է երկրի խորհրդարան։ Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով Anadolu գործակալությանը:
Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Թուրքիայի խորհրդարանը կքննարկի այս հարցը:
Նշվում է, որ Էրդողանը նոյեմբերի 11-ին ասել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու կենտրոնի վերաբերյալ, նրանք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»: Դրանից առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Մոսկվան և Անկարան կաշխատեն Ղարաբաղի հարցով Ադրբեջանի տարածքում գտնվող դիտորդական կենտրոնի միջոցով, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չկա»:
Նշենք, որ օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիայի խաղաղապահ առաքելությունները չեն ուղարկվի Լեռնային Ղարաբաղի տարածք։
«Թուրքիայի Հանրապետության ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում չի ուղարկվի Լեռնային Ղարաբաղ: Դա հստակ ասված է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության մեջ՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին]»,- ասել էր Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Թուրքիայից դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում տեղակայված ռուս-թուրքական կենտրոնով՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը և Թուրքիան համատեղ դիտորդական կենտրոնի շուրջ բանակցությունները կշարունակեն այսօր
- Լավրով․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման արհեստական ժամկետներ չենք դնում
- Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական ամբողջական տեքստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան