Կոստանյանը՝ դատախազներին ու քննիչներին. Կարողանալո՞ւ եք նայել ծնողի ու զավակի գերեզմանը քանդողի աչքերին
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել կոչով։ NEWS.am-ի փոխանցմամբ, կոչում, մասնավորապես, նշել է.
«Քննիչներին և դատախազներին
Տղե՛րք,
Տարիների աշխատանքի ընթացում վստահ եմ ունեցել ենք տարաձայնություններ տարբեր իրավական հարցերի վերաբերյալ, բայց Հայրենիքին ծառայելու, արդարության և օրինականության վերաբերյալ համոզված եմ՝ ՈՉ:
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը շուրջ երկու տարի առաջ սկսել էր իր ռեպրեսիաներն այն մարդկանց նկատմամբ, որոնք հետագայում կարող էին ինչ-որ ձևով խոչընդոտել իրեն այսօր հանձնել Արցախը։ Այսինք, անհիմն և ապօրինի հարուցվում էին քրեական գործեր, անձինք զրկվում էին ազատությունից, հայտարարվում էին հետախուզումներ, որոնց նպատակը մեկն էր՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ այդ մարդիկ չխոչընդոտեին Նիկոլի իրականացնել իր հանցավոր մտադրությունները։ Այսօրվա ձերբակալություններն ու խուզարկությունը դրա ևս մեկ ապացույց:
Ինձ համար, որպես նախկին գլխավոր դատախազի, և Ձեր համար, որպես պրոֆեսիոնալ իրավաբանների, ակնհայտ է, որ այս քրեական գործերն ու մեղադրանքները առնչություն չունեն իրավունքի և օրինականության հետ: Ակնհայտ է, որ այդ փաստական հանգամանքների պայմաններում քրեական օրենսգրքի այդ հոդվածներով անձանց մեղադրանք առաջադրելը ոչ միայն ապօրինի է, այլև՝ անբարոյական: Վստահ եմ, որ այն քննիչները և դատախազները, ովքեր մասնակցում են այս ապօրինություններին, իրենք էլ գիտեն, որ ոչ միայն կատարում են հանցագործություն, այլև՝ պարտակում են Հայրենիքի և սերունդների հանդեպ կազմակերպված դավադրությանն ու դավաճանությանը:
ՀՀ քննիչներ, դատախազներ, տղե'րք, Դուք կարողանալո՞ւ եք նայել զավակին կորցրած մոր աչքերին, սեփական տունը վառող մարդու աչքերին, դուք կարողանալո՞ւ եք նայել ծնողի ու զավակի գերեզմանը քանդող ու մասունքը Արցախից Հայաստան տանողի աչքերին: Բարոյական բոլոր սահմաններն հատված են: Այսօր պետության ճակատագիրն իրավապահների և ուժայինների ձեռքում է:
Տղե'րք, դուք կամ կփրկեք պետությունը կամ ձեր սերունդները ևս քաղաքական իշխանության սերունդների հետ կկրեն դավաճանի զավակի ծանր բեռը: Ձեր ղեկավարները արդեն որոշել են իրենց և իրենց սերունդների ճակատագիրը, Դուք էլ որոշեք Ձերը»։
Հարակից հրապարակումներ`
- Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի
- Արթուր Վանեցյանը դուրս եկավ դատարանից
- Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ
- Վանեցյանի փաստաբան. Դատախազն ընդունեց, որ ձայնագրությունները մոնտաժված են
- Վահրամ Բաղդասարյանի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը
- ԲԴԽ նախագահ. Այսօր է վերջնական տրվելու հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան