Հրդեհ «Կանաչ» սուպերմարկետի պահեստում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ն ոյեմբերի 16-ին, ժամը 13։42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 101/1 հասցեում գտնվող «Կանաչ» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել։
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, մարվել՝ 14։14-ին։
Մոտ 15 քմ տարածքում այրվել են 8 հատ փայտե ներքնակ, 4 ստվարաթղթե տուփ, մոտ 15 պարկ նպարեղեն և անասնակեր։