Իրավունք 21:07 16/11/2020 Հայաստան

Սարգիս Գրիգորյան. Նոյեմբերի 10-ի հայտնի հայտարարությունն իր անդառնալի հետևանքն է ունենալու ողջ հայ ժողովրդի վրա

GPartners իրավաբանական ընկերության տնօրեն Սարգիս Գրիգորյանն իր հոդվածում ընդգծում է՝  նոյեմբերի 10-ի հայտնի հայտարարությունն իր անդառնալի հետևանքն է ունենալու ողջ հայ ժողովրդի վրա, ուստի հանրությունն անվիճարկելի իրավունք ունի առնվազն տեղեկացված լինելու, թե ինչ գործողություններ / որոշումներ են նախորդել այս խայտառակ հայտարարությանը` հատկապես վերջին երկուսուկես տարիների ընթացքում՝ վեր հանելու համար, թե ինչն է հանդիսացել այս համազգային աղետի պատճառը:

Yerevan.today-ում հրապարակված հոդվածում Ս. Գրիգորյանը գրում է.

«Նշված հարցերի պարզաբանման նպատակով այսօր հարցում եմ ուղարկվել արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել սկսած 2018 թվականի մայիսի 8-ից ցայօսր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վարած երկկողմանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վարված բանակցությունների արձանագրությունները, ձայնագրությունները, գրագրությունները, նոտաների փոխանակումները, նախագծային փաստաթղթերի փոխանակումները և վերաբերելի այլ փաստաթղթերը: Արտաքին գործերի նախարարությունը պարտավոր է տրամադրել այդ տեղեկությունները:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք այդ տեղեկությունները ենթակա են հրապարակման պետական գաղտնիքի տեսանկյունից, նշեմ, որ արտաքին հարաբերությունների բնագավառի տեղեկությունները կարող են համարվել պետական գաղտնիք բացառապես այն պարագայում, եթե դրանց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել երկրի անվտանգության համար: Ուստի տվյալ պարագայում, չի կարող խոսք լինել պետական գաղտնիքի պաշտպանության մասին, քանի որ փաստաթուղթն արդեն իսկ հայտարարվել և հրապարակվել է, ուստի պետք է հրապարակային դարձվեն նաև դրան նախորդող բանակցությունները, որոնք հանգեցրել են նման փաստաթղթի գոյության: Ավելին, Միջազգային պայմանագրերի մասին օրենքը միջազգային պայմանագրերի և դրանց նախորդող բանակցությունների և գործողությունների վերաբերյալ հանրությանը տեղեկություններ հաղորդելու մասով որևէ արգելք/սահմանափակում չի նախատեսում։

Ավելին, թե 1969 թվականի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիան, և թե 1961 թվականի Դիվանագիտական կապերի մասին կոնվենցիան միջազգային պայմանագրերի ստորագրմանը/կնքմանը նախորդող իրադարձությունների մասին հանրությանը տեղեկացնելու պետության պարտականության վերաբերյալ որևէ սահմանափակում չեն պարունակում։ Պետք է նաև նշել, որ միջազգային իրավունքում կիրառվում են միմյանց հետ փոխկապակցված և համատեղ գործող այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են կառավարման հաշվետվողականության (accountability) և թափանցիկության (transparency) սկզբունքները:

Նշված սկզբունքների էությունը կայանում է նրանում, որ պաշտոնատար անձանց գործողությունները և որոշումները պետք է լինեն հանրային վերահսկողության առարկա, որպեսզի երաշխավորվի դրանց համապատասխանությունը առաջադրված նպատակներին, և այն անձանց շահերի պաշտպանությունը, որոնք հանդիսանում են տվյալ մարմնի գործունեության շահառու: Նպատակն այն է, որ հանրությունը կարողանա տեսնել և հասկանալ կառավարության աշխատանքը: Հանրությունն իրավունք ունի ծանոթանալու կառավարման արդյունքներին, ինչպես նաև այդ արդյունքների վրա հասնելու պատճառ հանդիսացած նախորդող գործողություններին և որոշումներին:

Կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, տվյալ պարագայում ի դեմս արտաքին գործերի նախարարության, ունի հաշվետվողականության և թափանցիկության պարտականություն ՀՀ քաղաքացիների և առհասարակ ողջ հայ ժողովրդի առաջ: Եվ լիահույս եմ, որ արտաքին գործերի նախարարությունը կգործի բարեխիղճ կերպով՝ կատարելով իր պարտականությունները հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների շրջանակներում:

Այնուամենայնիվ, եթե արտաքիր գործերի նախարարությունը հրաժարվի տրամադրել պահանջված տեղեկությունները, ապա մենք վճռական ենք  դիմելու ընդհուպ ԵԱՀԿ քարտուղարություն՝ այդ տեղեկությունների ստացման նպատակով»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}