Տիգրան Աբրահամյան. Օնիկ Գասպարյան,Դավիթ Տոնոյան, դուք դեռ շանս ունեք փրկելու ձեր հեղինակությունը
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Օնիկ Գասպարյան,Դավիթ Տոնոյան, տեսա՞ք ինչ եղավ։ Կամ տեսնում ե՞ք, թե ինչ է սա անում մեր բանակի, մեր սպայական ուսադիրների, պատվի և արժանապատվության հետ։
Տղերք, ես ձեզ զգուշացրել էի, թե ինչ է լինելու, երբ թույլ տաք սրա նմաններին զինված ուժերը, ձեզ՝ ներքաշել ներքաղաքական շոուների, իսկ այս պարագայում՝ անոնսվող քաղաքացիական բախումներում։
Դուք դեռ շանս ունեք փրկելու ձեր հեղինակությունը։ Տղերք գործեք, որովհետև սեղանին մեր պետականության, հայի, մեր բանակի գոյության հարցն է»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Ինչ-որ բան փոխել հնարավոր է, եթե Նիկոլն ու դավաճանների ոհմակը հեռացված լինեն իշխանությունից
- Լուսինե Բադալյան. ...Ես վայր եմ դնում իմ մանդատը
- Իրավապաշտպան. Փաշինյանի գրառումից հետո բանդիտիզմով քրգործը պետք է հարուցվի անհապաղ
- Արթուր Եղիազարյանը՝ Փաշինյանին. Չփորձե՛ս վախեցնել հայությանը, պրծա՛ծ, դու արդեն անցյալ ես
- Փաշինյանի գրառումից հետո Սիսեռյանն ազատման դիմում է գրել, դուրս եկել ՔՊ-ից
- Արման Թաթոյան. ՀՀ վարչապետի գրառումը խիստ վտանգավոր է
- Տիգրան Աբրահամյան. Եթե չկանխեք այս տհասի արկածախնդրությունը, ապա մեկ առ մեկ պատասխան եք տալու
- Փաշինյանի գրառումից հետո Գայանե Աբրահամյանը հայտարարց. Պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված
- Արսեն Բաբայանը ԱԱԾ ուշադրությունը հրավիրում է Փաշինյանի գրառման վրա. Տղերք, դավաճանը փորձում է պատերազմը տեղափոխել Երևան