Փաստաբան. Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի հայցի քննությունն անհարկի ձգձգվում է
Պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջով ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ Յուրի Խաչատուրովն ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գործով դատական նիստն այսօր էլ չկայացավ։
Դատարան ներկայացած Յուրի Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, պատասխանող կողմը հենց նոր է դատարանին դիրքորոշում ներկայացրել։ Փոստով ուղարկված նամակը փաստաբանը դեռ չի ստացել։
«Կարծում եմ սա դատական նիստի անհիմն ձգձգում է, դատավարությունն ընթանում է երկու տարուց ավելի, թե ապացույցները, թե դիրքորոշումները կարող էին ներկայցնել մինչև նիստը, որպեսզի նիստ հրավիրելու հնարավորություն լիներ»,-ասաց փաստաբանը։
Անահիտ Սարգսյանը պնդում է՝ Ստեփան Գրիգորյանի հայտարարությունները Խաչատուրովի վերաբերյալ անհիմն են։
«Նրա համար կարծում եմ գտնել ինչ-որ հիմք բացատրելու, արդարանալու, թե ինչու է նման բան ասել»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Խաչատուրովի անունից հայց ներկայացվել է ու դատարանի կողմից վարույթ ընդունվել է 2018-ի օգոստոսին։ Ստեփան Գրիգորյանն իր հարցազրույցում խոսել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև մեղադրանքներ էր հնչեցրել առ այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմից օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան