Արցախի ՄԻՊ-ը հաստատում է 4 քաղաքացիական անձանց գերեվարվելու մասին լուրը
Վերջին երկու օրերին լուրեր էին տարածվում, որ նոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից «կապիտուլյացիայի» պայմանագրի ստորագրումից և Արցախում ռուս խաղաղապահ ուժեր մտցնելուց հետո Ստեփանակերտ-Մարտունի հատվածից չորս քաղաքացիական անձինք են գերեվարվել։
Թեև ողջ համացանցը ողողված է ադրբեջանցիների կողմից տարածված տեսանյութերով ու նկարներով, պաշտոնական որևէ հայտարարություն դեռևս չկա։
Panorama.am-ը Արցախի ՄԻՊ-ից հետաքրքրվեց՝ շրջանառվող լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը։
«Այո։ Մենք տեղյակ ենք դեպքից։ Գերեվարված քաղաքացիների անվտանգության և ազատության ապահովման ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,- մեզ հետ զրույցում հայտնեցին Արցախի ՄԻՊ-ից։