Եվս մի ջավախքցի զոհել է հանուն Արցախի
Մարտի դաշտում անմահացել է ևս մեկ ջավախքցի: Հովհաննես Հովհաննիսյան (1977 թ.), ծնվել է Ջավախքի Փոգա գյուղում, միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Atv 12 -ը հայտնում է, որ Ադրբեջանի սանձազերծ պատերազմի առաջին իսկ օրերից Հովհաննեսը կամավորագրվել ու եղբոր հետ ռազմաճակատ էր մեկնել: Եղբայրը վերադարձել է։
Հովհաննեսը ծանր վիրավորում էր ստացել գլխի հատվածում, մի քանի օր պայքարելով կյանքի համար, մահացել ՝ միանալով այս օրերին ընկած մեր հազարավոր հերոսներին:
Հովհաննես Հովհաննիսյանը Հայաստանի Բերդաշեն համայնքում աշխատել է որպես ուսուցիչ:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում հայրենի հողը պաշտպանելիս Արցախում զոհվել են արմատներով ջավախքցի բազմաթիվ զինծառայողներ ու կամավորականներ:
Այս պատերազմի ընթացքում ջավախքցիներն աչքի են ընկնում նաև իրենց հերոսությամբ։ Գնդապետ Գարեգին Պողոսյանը Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար պարգևատրվել էր Հայրենիքի շքանշանով: Նա ծնվել և հասակ է առել Ջավախքի Խավեթ գյուղում։
Հարակից հրապարակումներ`
- Ջավախքցի բժիշկ Արմեն Բդոյանը պարգևատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով
- Շուշիում զոհվել է արմատներով Ջավախքից Գևորգ Կուլիջանյանը
- Արցախում զոհվել է ջավախքցի ավագ լեյտենանտ Սամվել Հովհաննիսյանը
- Եվս մի ջավախքցի կյանքը զոհել է հանուն Արցախի
- Ջավախքցի Ռուսլան Հակոբյանը զոհվել է Արցախում
- Զոհվել է Ջավախքի Դամալա գյուղի զավակ Ալեք Սիմոնյանը
- Զոհվել է Ջավախքի Սուլդա գյուղի զավակ Մխիթար Կուջոյանը
- Ջավախքցի Հայաստանի ազգային հերոսը
- Արցախում՝ արմատներով ջավախքցի զոհերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան