Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 157 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 157 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հրապարակվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 230 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 30 մարդ:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 82 835 դեպք: Այստեղից ապաքինվել է 65 291 պացիենտ, մահացել է 733 մարդ:
Բացի այդ, կարանտինային տարածքում գտնվում է 2 735 մարդ, ստացիոնարում հսկողությնա տակ է 5 658 քաղաքացի, իսկ կովիդ հյուրանոցներում 3 315 մարդ:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան