Իրանի սահմանին ահաբեկիչների դիրքերի ոչնչացումը ցույց տվեց՝ նրանց համար անվտանգ տեղ չկա Իրանում․ Իբրահիմ Ռաիսի
Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ երկրի արևմուտքում ահաբեկիչների դիրքերի ոչնչացումը ցույց տվեց, որ Իրանում ահաբեկիչների համար անվտանգ տեղ չի լինի: Այս մասին գրում է Mehr գործակալությունը։
«Հետախուզական ուժերի կողմից ահաբեկիչների ձերբակալումը և երկրի արևմուտքում ահաբեկիչների դիրքերի ոչնչացումը ցույց է տալիս, որ ահաբեկիչների հանցագործությունները չեն անտեսվի, և նրանց համար երկրում անվտանգ տեղ չի լինի», - այսօր Գերագույն դատական խորհրդի նիստի ժամանակ ասել է Իբրահիմ Ռաիսին:
Նա նշել է, որ թշնամին սպառնալիքների և խեղաթյուրումների միջոցով ձգտում է տիրել ժողովրդի մտքին, բայց « իրանցի ժողովուրդը կհիասթափեցնի թշնամում իր ջանքերով ու դիմադրությամբ»։
Նշվում է, որ շաբաթ օրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ իր ցամաքային ուժերը հարձակում են սկսել Իրանի հյուսիս-արևմուտքի սահմաններից այն կողմ հակահեղափոխական խմբերի դիրքերի վրա՝ մեծ վնաս հասցնելով թշնամիներին:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳՆ խոսնակ․ Իրանի սահմանների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
- Իրանը հարվածներ է հասցրել հյուսիս-արևմտյան սահմանի մոտակայքում գրոհայինների դիրքերին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան