Իրանի ԱԳՆ խոսնակ․ Իրանի սահմանների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում զինադադար հաստատելու վերաբերյալ Բաքու-Երևան համաձայնագրին, ասել է. «Թաքֆիրական ահաբեկիչները պետք է հեռանան տարածաշրջանից»։ Այս մասին գրում է Pars Today-ը։
Կայքի հաղորդմամբ, այսօր կայացած օնլայն մամուլի ասուլիսում, անդրադառնալով սոցցանցերում հրապարակված քարտեզներին և Հայաստան-Իրան սահմանը փակվելու վերաբերյալ հայտարարություններին, Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Անցած շաբաթ այս հարցով բազմաթիվ շահարկումներ եղան համացանցում: Հրապարակվեցին կեղծ քարտեզներ, որոնք ԶԼՄ-ների կողմից իրականացվող մանիպուլյացիա են: Համացանցը որոշ շրջանակների տվել է այս հարցը շահարկելու հնարավորություն»:
Խաթիբզադեն նշել է, որ Իրանը մշտապես ողջունել է ճգնաժամի լուծմանն ուղղված ցանկացած քայլ, ասել, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում, Իրանը ջանքեր է գործադրել՝ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ:
«Ցանկացած քայլ, որը կնպաստի այս գործընթացին, Իրանի կողմից ողջունելի կլինի: Կարծում ենք, որ ընթացքը հստակ է: Իրանի ծրագիրը, որ ներկայացվեց Երևանին, Բաքվին, Մոսկվային ու Անկարային, համահունչ է ներկա իրավիճակի հետ: Իրանի և տարածաշրջանի աշխարհագրական սահմանները չեն փոխվել։ Միջանցքը, որի մասին խոսվում է, սովորական տարանցիկ ճանապարհ է: Հույս ունեմ, որ այս պահին ահաբեկիչները հեռացվել են տարածաշրջանից: Նրանց ներկայության որևէ պատճառ չկա: Սա մեր կարմիր գիծն է և մենք այդ մասին նախկինում նույնպես հայտարարել ենք»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է. «Իրանը ռազմավարական դերակատարություն ունի տարածաշրջանի բոլոր իրադարձություններում և այս դերակատարությունը շարունակելու է պահպանվել: Ճգնաժամի հիմնական լուծման միակ ճանապարհը հետևելն է այնպիսի սկզբունքների, ինչպես՝ արդարություն, ինքնիշխանություն և սահմանների պահպանում: Եվ մենք կողջունենք ցանկացած քայլ, որ կնպաստի այդ ընթացքին: Այս հրադադարը թերևս ճգնաժամի վերջնական լուծում չի նշանակում, սակայն մեր կարծիքով, կարևոր քայլ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան