Moderna-ն հայտարարեց կորոնավիրուսի պատվաստանյութի 94,5% արդյունավետության մասին
Moderna Inc MRNA.O-ն, որը, ինչպես հայտնի է պատկանում է հայազգի գործարար Նուբար Աֆեյանին, այսօր հայտարարեց, որ իր փորձարկվող պատվաստանյութն 94,5% արդյունավետությամբ կարող է կանխել Covid-19-ը։ Այս մասին գրում է Reuters-ը։
Այս հայտարարությունն արվել է՝ ելնելով վերջին փուլի կլինիկական փորձարկման միջանկյալ տվյալների հիման վրա՝ դառնալով ԱՄՆ-ի երկրորդ ընկերությունը՝ Pfizer Inc's PFE.N-ից հետո, որ մեկ շաբաթվա ընթացքում հայտնում է արդյունքների մասին, որոնք անհամեմատ գերազանցում են սպասելիքները:
Նշվում է, որ դեկտեմբերին Միացյալ Նահանգները կարող է ունենալ երկու պատվաստանյութ արտակարգ օգտագործման համար ու 60 միլիոն պատվաստանյութ՝ մինչև տարեվերջ:
Հարակից հրապարակումներ`
- Նուբար Աֆեյանի «Moderna» ընկերությունը նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հնարավոր գինը
- Moderna-ն ստորագրել է համաձայնագիր իսպանական ընկերության հետ
- Իսրայելը բանակցում է Moderna-ի հետ՝ կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու մասին
- ԱՄՆ-ը Աֆեյանի «Moderna Therapeutics»-ին թույլատրել է անցնել իր պատրաստած պատվաստանյութի հետազոտման երկրորդ փուլին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան